25.12.2019 09:30

Պաշտոնական. Մարիո Մանջուկիչը հեռացավ «Յուվենտուսից»

Պաշտոնական. Մարիո Մանջուկիչը հեռացավ «Յուվենտուսից»

Թուրինի «Յուվենտուսի» և Խորվաթիայի ազգային հավաքականի հարձակվող Մարիո Մանջուկիչը մարզական կարիերան կշարունակի Քաթարը ներկայացնող «Ալ-Դուհաիլ» ֆուտբոլային ակումբում, հայտնում է «Ալ-Դուհաիլի» մամուլի ծառայությունը:

Մանջուկիչն արդեն մեկնել է Քաթար, որտեղ էլ պայմանագիր է կնքել «Ալ-Դուհաիլի» հետ:

33-ամյա Մանջուկիչը «Յուվենտուսում» հանդես էր գալիս 2015 թվականից:

Ընթացիկ մրցաշրջանում խորվաթ հարձակվողն իտալական ակումբի կազմում չի մասնակցել է ոչ մի պաշտոնական հանդիպման: