25.12.2019 10:00

«Բարսելոնան» առաջիկայում որոշում կընդունի Նեյմարի վերադարձի վերաբերյալ

«Բարսելոնան» առաջիկայում որոշում կընդունի Նեյմարի վերադարձի վերաբերյալ

Կատալոնական «Բարսելոնայի» ղեկավարությունն առաջիկայում քննարկման կդնի ակումբի նախկին հարձակվող Նեյմար Ժունիորին ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում վերադարձնելու հնարավորությունը:

El Mundo Deportivo-ի հաղորդմամբ՝ ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում «Բարսելոնան» հնարավորություն ունի 180 միլիոն եվրոյի դիմաց ձեռք բերել Նեյմարի տրանսֆերային իրավունքը, իսկ ՊՍԺ-ն չի կարողանա արգելափակել գործարքը, քանի որ այդ կետը ներառված է բրազիլացի հարձակվողի պայմանագրում:

2019 թվականի ամռանը «Բարսելոնան» Նեյմարի տեղափոխության հարցում չկարողացավ համաձայնության գալ ՊՍԺ-ի ղեկավարության հետ:

Հիշեցնենք, որ Նեյմարը «Բարսելոնայից» ՊՍԺ է տեղափոխվել 2017 թվականի ամռանը՝ ռեկորդային 222 միլիոն եվրոյի դիմաց: