25.12.2019 10:24

«Մանչեսթեր Յունայթեդը» մտադիր է հունվարին վաճառել Ռոխոյին եւ Մատիչին

«Մանչեսթեր Յունայթեդը» մտադիր է հունվարին վաճառել Ռոխոյին եւ Մատիչին

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» մտադիր է ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում վաճառել արգենտինացի պաշտպան Մարկոս Ռոխոյին եւ սերբ կիսապաշտպան Նեմանյա Մատիչին, հաղորդում է The Times-ը։ Նորվեգացի Ուլե-Գունար Սուլշերի մարզչական շտաբը հեռանկարային չի համարում համագործակցությունն այս խաղացողների հետ։

31-ամյա Ռոխոյին գնելու ցանկություն ունեն անգլիական Պրեմյեր լիգան ներկայացնող մի քանի ակումբներ, իսկ 29-ամյա Մատիչին  ցանկանում են ձեռք բերել իտալական «Միլանն» ու Մադրիդի «Աթլետիկոն»։

Ընթացիկ մրցաշրջանում Մատիչը «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում մասնակցել է 7 հանդիպման, կատարել 1 գոլային փոխանցում։ Ռոխոն մասնակցել է 9 հանդիպման։