25.12.2019 11:00

Sport24․ Իգոր Կոլիվանովը կգլխավորի Երեւանի «Արարատը»

Sport24․ Իգոր Կոլիվանովը կգլխավորի Երեւանի «Արարատը»

Երեւանի «Արարատի» գլխավոր մարզիչի պաշտոնում կնշանակվի ռուսաստանցի Իգոր Կոլիվանովը,-հաղորդում է ռուսական Sport24-ը։

51-ամյա մասնագետի նախորդ ակումբը եղել է Մոսկվայի «Տորպեդոն», որը 2018-2019 թվականների մրցաշրջանի արդյունքում նվաճել է երկրորդ դիվիզիոնի «Կենտրոն» գոտու հաղթողի կոչումը եւ առաջին դիվիզիոնի ուղեգիր։ Կոլիվանովը «Տորպեդոյից» հեռացել էր հունիսին։

ԽՍՀՄ եւ Ռուսաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստը մարզչական կարիերայի ընթացքում գլխավորել է նաեւ Ռուսաստանի Մ-17 եւ Մ-19 հավաքականները, Ռուսաստանի երիտասարդական հավաքականը եւ «Ուֆան»։

Հիշեցնենք, որ «Արարատի» գլխավոր մարզիչի պաշտոնում հոկտեմբերին նշանակվել է ուկրաինացի Վադիմ Լազորենկոն։

Հայաստանի առաջնության 15 տուրից հետո «Արարատը» 27 միավորով չորրորդ տեղում է։ Նունյքան միավոր են վաստակել նաեւ երկրորդ եւ երրորդ տեղերում ընթացող «Արարատ-Արմենիան» ու «Ալաշկերտը»։ Առաջատարը «Լոռին» է՝ 28 միավոր։