25.12.2019 12:00

Հայաստանի հավաքականն ընկերական հանդիպում կանցկացնի Ղազախստանի թիմի հետ

Հայաստանի հավաքականն ընկերական հանդիպում կանցկացնի Ղազախստանի թիմի հետ

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը մարտի 30-ին ընկերական հանդիպում կանցկացնի Ղազախստանի թիմի հետ։ Հանդիպումը տեղի կունենա Ալմաթիում,  հայտնում է ՀՖՖ մամուլի ծառայությունը։

Մինչեւ այս թիմերը հանդիպել են 7 անգամ: Ղազախներին միայն մեկ անգամ է հաջողվել հաղթել Հայաստանի հավաքականին, 2 հանդիպում ավարտվել է ոչ-ոքի, Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստները տարել են 4 հաղթանակ: