25.12.2019 12:31

Պաշտոնական. «Ֆիորենտինան» գլխավոր մարզիչի պաշտոնում նշանակել է Ջուզեպե Յակինիին

Պաշտոնական. «Ֆիորենտինան» գլխավոր մարզիչի պաշտոնում նշանակել է Ջուզեպե Յակինիին

Իտալական «Ֆիորենտինան» գլխավոր մարզիչի պաշտոնում նշանակել է 55-ամյա իտալացի մասնագետ Ջուզեպե Յակինիին։ Պայմանագրի մանրամասներ չեն հրապարակվել։ Ֆլորենցիայի ակումբը նորանշանակ մարզիչին կներկայացնի դեկտեմբերի 28-ին։

Իտալիայի առաջնության 17-րդ տուրում «Ռոմայից» կրած 1։4 հաշվով պարտությունից հետո ակումբը գլխավոր մարզիչի պաշտոնից հեռացրել էր իտալացի Վինչենցո Մոնտելային։

Յակինին «Ֆիորենտինայում» հանդես է եկել 1989-1994 թվականներին, անցկացրել է 127 հանդիպում։ Մարզչական կարիերայի ընթացքում նա գլխավորել է «Սամպդորիան», «Պալերմոն», «Սասուոլոն» եւ «Ուդինեզեն»։ 2018-2019-ին նա եղել է «Էմպոլիի» գլխավոր մարզիչը։

Իտալիայի առաջնության 17 տուրից հետո «Ֆիորենտինան» 17 միավորով 15-րդ տեղում է։