25.12.2019 13:00

France Football. Մբապեն՝ Ֆրանսիայի լավագույն ֆուտբոլիստ

France Football. Մբապեն՝ Ֆրանսիայի լավագույն ֆուտբոլիստ

Ֆրանսիական ՊՍԺ-ի և Ֆրանսիայի ազգային հավաքականի հարձակվող Կիլիան Մբապեն France Football-ի վարկածով ճանաչվել է 2019 թվականի Ֆրանսիայի լավագույն ֆուտբոլիստ:

21-ամյա Մբապեն Ֆրանսիայի լավագույն ֆուտբոլիստի կոչմանն արժանանում է երկրորդ անգամ:

Ֆրանսիայի առաջնության 2018/19 մրցաշրջանում Մբապեն ՊՍԺ-ի կազմում մասնակցել է 29 հանդիպման՝ դառնալով 33 գոլի և 11 գոլային փոխանցման հեղինակ: