25.12.2019 13:36

Նևիլ. Ռասիզմի խնդիրը շատ ավելի մեծ է, քան պատկերացնում ենք

Նևիլ. Ռասիզմի խնդիրը շատ ավելի մեծ է, քան պատկերացնում ենք

Անգլիացի հայտնի փորձագետը չի անտեսել ռասայական անհանդուրժողականության դրսևորման գործողությունները  «Տոտենհեմի» և «Չելսիի» միջև կայացած  դիմակայությունում:

Գարի Նևիլը մեկնաբանել է Պրեմիեր լիգայի 18-րդ տուրում տեղի ունեցած սկանդալային խաղը.

-Բոլորս դեռ թարմ հիշողություններ ունենք Բուլղարիայում մեր թիմի խաղի վերաբերյալ: Բայց ընդունենք, որ ռասիզմի խնդիրը պակաս կարևոր չէ նաև մեր երկրի համար: Անհրաժեշտ է վճռական քայլեր պահանջել Պրեմիեր լիգայի ղեկավարությունից այս առումով: Ամբողջ պատասխանատվությունը մի հանձնեք Ֆուտբոլի ասոցիացիային: Այն, ինչ մենք տեսանք այն ժամանակ, պատկանում էր հիմնականում մեկ անձի, բայց այս պահին խնդիրը դարձել է շատ ավելի մեծ, քան կարելի է պատկերացնել:

Կարծում եմ՝ կգա այն օրը, երբ անհատական խաղացողներին կթույլատրվի չշարունակել խաղը նման դրսևորումների ժամանակ: Ինձ թվում է, որ միայն այս ճանապարհով մենք կկարողանանք որևէ բան փոխել, – ասել է Գարի Նևիլը: