25.12.2019 10:40

Երեկոյան հնարավոր են տեղումներ

Երեկոյան հնարավոր են տեղումներ

Հանրապետության տարածքում՝

Դեկտեմբերի 25-ի երեկոյան ժամերին, 26-ին, 28-ի գիշերը առանձին շրջաններում, 27-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում` ձյան տեսքով, 28-ի ցերեկը, 29-30-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ:

Օդի ջերմաստիճանը 26-ի գիշերը կբարձրանա 8-10, 27-ի ցերեկը կնվազի 3-5 աստիճանով։

Երևան քաղաքում՝

Դեկտեմբերի 25-ի երեկոյան ժամերին, 26-ին հնարավոր է, 27-ին, 28-ի գիշերը սպասվում են տեղումներ, 28-ի ցերեկը, 29-30-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Երևան քաղաքի դեկտեմբերի 26-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

• Օդի առավելագույն ջերմաստիճան`               12.60C (1996 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան`                 -24.50C (2002 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան`               -1.90C