25.12.2019 14:59

Վրաստանի նախագահը դեռ չի կողմնորոշվել Հաղթանակի օրվան մասնակցելու հարցում

Վրաստանի նախագահը դեռ չի կողմնորոշվել Հաղթանակի օրվան մասնակցելու հարցում

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին առայժմ չի կողմնորոշվել Մոսկվայում Հաղթանակի օրվա առիթով հանդիսություններին մասնակցելու հարցում և մտադիր է այդ հարցը քննարկել 2020 թ. Ուկրաինա կատարելիք պաշտոնական այցի ընթացքում իր պաշտոնակից Վլադիմիր Զելենսկու հետ:

«Անկասկած՝ դա և շատ ուրիշ հարցեր կքննարկվեն Մեր և Ուկրաինայի միջև: Հիմա ես չեմ կարող ուղակիորեն պատասխանել այդ հարցին»,- ասել է Զուրաբիշվիլին երեքշաբթի Վրաստանի հանրային հեռուստատեսության եթերում, երբ նրան հարցրել են, թե արժե՞, որ հանրապետության ղեկավարները Ռուսաստան մեկնեն Հաղթանակի 75-ամյակի տոնակատարությանը մասնակցելու համար:

«Ես միայն մի բան կարող եմ ասել. եթե որևէ երկիր լիովին բարոյական իրավունք ունի տոնելու, ավելի շուտ՝ հիշելու մայիսի 9-ի զոհերին, ապա դա Վրաստանն է, քանի որ մեր դերն ու մեր զոհերն այդ պատերազմում ամենամեծն են եղել՝ մյուսների համեմատ»,- ասել է Վրաստանի նախագահը: (Համեմատության համար, ըստ հրապարակված ցուցանիշների՝ Վրաստանի բնակչության թիվը պատերազմի տարիներին եղել է 3 610 000, զոհերի թիվը՝ 190 000 կամ 5,26 %: Հայաստանի բնակչությունը՝ 1 320 000, զոհերի թիվը՝ 150 000 կամ 11,36 %):

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը դեկտեմբերի 19-ին հայտարարել է, թե ԱՊՀ երկրների այն ներկայացուցիչները, որոնք չեն ժամանի ՌԴ Հաղթանակի օրվա հանդիսությանը մասնակցելու, սխալ թույլ կտան և անհարգալի վերաբերմունք կդրսևորեն պատերազմի վետերանների հանդեպ:

Փոխանցում է tass.ru-ն: