26.12.2019 09:30

Կլոպ. Վարդին Պրեմիեր լիգայի լավագույն 3 հարձակվողներից մեկն է

Կլոպ. Վարդին Պրեմիեր լիգայի լավագույն 3 հարձակվողներից մեկն է

Չեմպիոնների լիգայի գավաթակիր, Անգլիայի փոխչեմպիոն «Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը խոսել է «Լեսթերի» հարձակվող Ջեյմի Վարդիի մասին:

«Վարդին շատ վտանգավոր հարձակվող է: Նա կայուն խաղ է ցուցադրում և գրեթե ամեն խաղում դառնում է գոլի հեղինակ: Նրա դեմ շատ դժվար է պաշտպանվելը:

Կարծում եմ՝ Վարդին Պրեմիեր լիգայի լավագույն 3 հարձակվողներից մեկն է»,- գերմանացի մասնագետի խոսքը փոխանցում է Fox Sports-ը:

Նշենք, որ Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանում 32-ամյա Վարդին մասնակցել է 18 հանդիպման՝ դառնալով 17 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ: