26.12.2019 10:30

Արհեստական բանականությամբ աշխատող համակարգիչը ուժեղ է համարել Մեսսիին

 Արհեստական բանականությամբ աշխատող համակարգիչը ուժեղ է համարել Մեսսիին

KU Leuven համալսարանը SciSports գործակալության հետ համատեղ մշակել է ալգորիթմ, որով արհեստական բանականությամբ աշխատող համակարգիչը պարզել է Լիոնել Մեսսի - Կրիշտիանու Ռոնալդուի դիմակայության հաղթողին:

Համակարգիչը վերլուծել է վերջին 5 տարիներին ֆուտբոլիստների մրցելույթները և առավելություն տվել կատալոնական «Բարսելոնայի» առաջատար Լիոնել Մեսսիին, որը ստացել է 1.21 բալ: Ռոնալդուն ստացել է 0.61 բալ:

«1 հանդիպման ընթացքում ֆուտբոլիստը միջինում կատարում է 1600 գործողություն՝ գոլ, գոլային փոխանցում, փոխանցում, հարված և այլն: Մեր մշակած ալգորիթմը մանրամասն ուսումնասիրել է Մեսիի և Ռոնալդուի բոլոր գործողություններն ու ավելի ուժեղ համարել Մեսսիին»,- ասել է արհեստական բանականության զարգացմամբ զբաղվող համալսարանի մասնագետներից Թոմ Դեկրոսը:

Նշենք, որ ընթացիկ մրցաշրջանում Ռոնալդուն անցկացրել է 21 հանդիպում՝ դառնալով 12 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ, իսկ Լիոնել Մեսսին անցկացրած 18 խաղում խփել է 15 գոլ և կատարել 9 գոլային փոխանցում: