26.12.2019 12:00

«Մանչեսթեր Յունայթեդի» ավագը պատրաստվում է տեղափոխվել Չինաստան

«Մանչեսթեր Յունայթեդի» ավագը պատրաստվում է տեղափոխվել Չինաստան

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» պաշտպան Էշլի Յանգն ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո պայմանագիր կկնքի Չինաստանի առաջնությունը ներկայացնող թիմերից մեկի հետ, հաղորդում է Calciomercato-ն:

Յանգի ներկայացուցիչներն արդեն բանակցություններ են վարում չինական թիմերի հետ և փորձում են լավագույն տարբերակն ընտրել անգլիացի ֆուտբոլիստի համար:

Էշլի Յանգը «Մանչեսթեր Յունայթեդում» հանդես է գալիս 2011 թվականից: Անգլիական ակումբի կազմում Յանգը մասնակցել է 258 հանդիպման՝ դառնալով 19 գոլի և 43 գոլային փոխանցման հեղինակ: