26.12.2019 12:27

Մարիո Մանջուկիչը 18 ամսում կվաստակի 10 միլիոն եվրո

Մարիո Մանջուկիչը 18 ամսում կվաստակի 10 միլիոն եվրո

Թուրինի «Յուվենտուսից» Քաթարի «Ալ Դուհաիլ» տեղափոխված աշխարհի փոխչեմպիոն Խորվաթիայի հավաքականի հարձակվող, 33-ամյա Մարիո Մանջուկիչը 18 ամսում կվաստակի 10 միլիոն եվրո, հաղորդում է Goal.com-ը։

Մանջուկիչը 2015-ին էր Մադրիդի «Աթլետիկոյից» տեղափոխվել Թուրինի «Յուվենտուս», սակայն չորս մրցաշրջան հիմնական կազմի խաղացող լինելուց հետո իտալական թիմի նոր գլխավոր մարզիչ Մաուրիցիո Սարիի օրոք կորցրեց տեղը։ Այս մրցաշրջանում նա ոչ մի պաշտոնական հանդիպման չէր մասնակցել «Յուվենտուսում»։

Մանջուկիչը հանդես է եկել նաեւ Զագրեբի «Դինամոյում», գերմանական «Վոլֆսբուրգում» եւ Մյունխենի «Բավարիայում»։