26.12.2019 13:00

Լեմպարդը չի ցանկանում կրկնել Մոուրինյոյի սխալները

Լեմպարդը չի ցանկանում կրկնել Մոուրինյոյի սխալները

«Չելսիի» գլխավոր մարզիչ Ֆրենկ Լեմպարդը հայտարարել է, որ չի ցանկանում կրկնել իր նախորդներից մեկի՝ Ժոզե Մոուրինյոյի սխալները, որը չափազանց անհամբեր էր երիտասարդ խաղացողների հարցում, որոնք աճում են առաջին մեծության աստղերի կողքին:

Անցած շաբաթա վերջին Լեմպարդի և Մոուրինյոյի հարաբերություններում ճեղք էր առաջացել: Նշելով իր 0:2 հաշվով տարած հաղթանակը «Տոտենհեմի» նկատմամբ՝ Ֆրենկը բոլորովին չհամաձայնեց իր ուսուցչի՝ Ժոզեի հետ այն դրվագի վերաբերյալ, որը վերաբերում էր Սյուն Մյունի հեռացման հետ:

Լեմպարդը համարձակություն ունեցավ բացահայտորեն արտահայտելու իր հիասթափությունը Մոուրինյոյի մեկնաբանությունների վերաբերյալ, իսկ «Սաութհեմփթոնի» հետ խաղից առաջ Ֆրենկը հիշեցրեց Ժոզեին, որ վերջինս չէր հավատում այնպիսի խաղացողներին, ինչպիսիք են Կևին դե Բրույնեն ու Մոհամեդ Սալահը, որոնք այժմ փայլում են համապատասխանաբար «Մանչեսթեր Սիթիում» և «Լիվերպուլում».

-Եթե մենք համբերատար չենք մեր երիտասարդ խաղացողների հետ, եթե նրանց նկատմամբ վստահություն չենք պահպանում, մենք կարող ենք հայտնվել այն իրավիճակում, ինչպես նախկինում էր: Նախկին մարզիչները իրենց 20-21 տարիների ընթացքում նույնպես չէին հավատում երիտասարդ խաղացողներին. այն ֆուտբոլիստներին, ովքեր այժմ  բարձրակարգ մակարդակի խաղացողներ են, համաշխարհային կարգի ֆուտբոլիստներ:

Օգտագործելով իմ պաշտոնը՝ ես պատրաստվում եմ վստահություն պահպանել նրանց նկատմամբ, – Լեմպարդի խոսքերն է մեջբերում Daily Mail- ը: