26.12.2019 13:31

Սարի. Ոչ ոք չէր հավատում ո՛չ ինձ, ո՛չ էլ Ալեգրիին

Սարի. Ոչ ոք չէր հավատում ո՛չ ինձ, ո՛չ էլ Ալեգրիին

Իտալիացի մարզիչ Մաուրիցիո Սարին հիշեցրել է այն ժամանակահատվածը, երբ  իր թիմին նախապատրաստում էր Մասիմիլիանո Ալեգրիի թիմի դեմ խաղին:

2003 թ.-ի նոյեմբերի 16-ին «Սանգիոմանեսը» և «Ագլիանեսը»  հանդիպեցին միմյանց C2 սերիայում: Հանդիպումը շատ լարված չէր և ավարտվեց 0-0 հաշվով: Այս թիմերը համապատասխանաբար ղեկավարում էին Մաուրիցիո Սարին և Մասիմիլիանո Ալեգրին:

-Այդ ժամանակ ոչ ոք մեզ չէր հավատում: Մենք խաղացինք ոչ-ոքի. ոչ մի հարված չկար դարպասին, թիմերից ոչ մեկ մյուսին վտանգ չէր ներկայացնում: Խաղից հետո մեզ երկուսին էլ ասացին. «Եթե դուք կարողանաք մարզիչ դառնալ, ուրեմն յուրաքանչյուրը մարդ էլ կարող է»:

Եվ այսպես, այսքան տարիներ անց, մենք Իտալիայում ամենապահանջարկ ունեցող մասնագետներից ենք: Հուսով եմ, որ իմ մեջ դեռ կա այն ժամանակվա Սարիից մի  բան, որը, չնայած ամեն ինչին, առաջ է շարժվում, – ասել է Սարին: