26.12.2019 14:29

Էրդողանը հաստատել է Թուրքիայի և Լիբիայի ռազմական համագործակցության հուշագիրը

Էրդողանը հաստատել է Թուրքիայի և Լիբիայի ռազմական համագործակցության հուշագիրը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հաստատել է Թուրքիայի և Լիբիայի ազգային համաձայնության կառավարության (ԱՀԿ) միջև ռազմական համագործակցության վերաբերյալ հուշագիրը:

Ավելի վաղ համաձայնագիրը ստացել է Թուրքիայի խորհրդարանի և  արտաքին գործերի հանձնաժողովի հավանությունը:

Թուրքիայի և Լիբիայի ԱՀԿ-ի միջև ռազմական համագործակցության պայմանագիրը ստորագրվել է նոյեմբերի 28-ին: Այն նախատեսում է զինծառայողների ուսուցում և պատրաստում, իրավաբանական հիմքերի կառուցվածքի ձևավորում, ինչպես նաև հարաբերությունների ամրացում երկու երկրների զինվորականների միջև:

Փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել նաև ծովային գոտիների սահմանագծման վերաբերյալ, ինչը կտրուկ արձագանքի է արժանացել Հունաստանի կողմից:

Ներկայումս Լիբիայում զուգահեռաբար գոյություն ունի  գործադիր իշխանության երկու մարմին՝ Ֆաիզ Սարաջի՝ միջազգայնորեն ճանաչված ԱՀԿ-, և Աբդալլա Աբդուռահման ատ-Տանիի ժամանակավոր կառավարությունը, որը խորհրդարանի հետ համատեղ գործում է երկրի արևելքում և վայելում է ֆելդմարշալ Խալիֆա Հաֆթարի ազգային բանակի աջակցությունը:

Փոխանցում է tass.ru-ն: