26.12.2019 15:10

ՉԺՀ մարդու իրավուքների հարցերով կազմակերպությունը մեղադրում է ԱՄՆ-ին

ՉԺՀ մարդու իրավուքների հարցերով կազմակերպությունը մեղադրում է ԱՄՆ-ին

ԱՄՆ-ի հասարակական կառուցվածքը և պետական կառավարման համակարգը չափազանց խոցելի են «փողի պաշտամունքի» և այդ երկրում քաղաքականությունը առևտրի առարկա դարձնելու նկատմամբ:

«Այն քաղաքականությունը, որը որոշվում է փողով, Միացյալ Նահանգներում բարդացրել է առանցքային սոցիալ-տնտեսական խնդիրների լուծումը: Այն ի ցույց է դնում ամերիկյան հասարակության իրական դեմքը: ԱՄՆ-ը մշտապես հայտարարում է, որ ինքը դեմոկրատիայի և մարդու իրավունքների «մոդել» է, ջանում է, որ ամբողջ աշխարհն իրենից սովորի: Սակայն խորը արմատներ գցած փողի պաշտամունքը, որն այդ երկրում ամենուրեք է, այդ սուտը ջրի երես է հանում»,- ասվում է փաստաթղթում:

Զեկույցում շեշտվում է, որ ամերիկյան դեմոկրատիան բացառապես հարուստ և ունևոր մարդկանց է հասու, այն չի տարածվում սովորական և աղքատ մարդկանց վրա:

Փոխանցում է tass.ru-ն: