26.12.2019 15:30

Հոնկոնգ. Ծննդյան տոներ՝ մահակներով

Հոնկոնգ. Ծննդյան տոներ՝ մահակներով

Հոնկոնգում կաթոլիկական Ծննդյան տոները նշվել են ցուցարարների և ոստիկանության նոր բախումների ալիքով: Հաղորդվում է, որ մարդիկ շտապել են փողոց դուրս գալ այն բանից հետո, երբ տեղական վարչակազմի ղեկավար Քերի Լամը բողոքի ցույցերի մասնակիցներին մեղադրել է տոները խափանելու մեջ:

Հայտարարությունն արվել է դեկտեմբերի 24-ին հատկապես կոշտ ընդհարումներից հետո: Ծննդյան տոներից հաշված ժամեր առաջ ոստիկանության և ցուցարարների բախումների հրապարակի են վերածվել Ցիմ Շա Ցույ զբոսաշրջային թաղամասի մեծ խանութներն ու դրանց հարակից փողոցները: Իրադրությունը բարդացել է, քանի որ ցուցարարները (որոնք հաճախ դիմակներով ու կառնավալային հագուստով են եղել) խառնվել են գնումներ կատարած սովորական քաղաքացիների հետ, որոնք դուրս են եկել պարզապես տոնական հրավառությունը դիտելու:

Իշխանությունները ցուցարարներին մեղադրել են վանդալիզմի մեջ: Օրինակ՝ առևտրի կենտրոններից մեկում նրանք կոտրել են վաճառասեղանը՝ խանութի սեփականատերերին համարելով իրենց քաղաքական հակառակորդները: Որոշ հաստատություններ էլ, ընդհակառակը, ակտիվորեն սատարել են ցուցարարներին և նրանց անվճար ուտելիք են մատուցել:

Հոնկոնգում զանգվածային բողոքի ցույցերը շարունակվում են հունիսից:

Փոխանցում է euronews-ը: