26.12.2019 15:49

Ճապոնիան հետախույզ Զորգեի գերեզմանից մի բուռ հող է հանձնել Ռուսաստանին

Ճապոնիան  հետախույզ Զորգեի գերեզմանից մի բուռ հող է  հանձնել Ռուսաստանին

Ճապոնիան «Մի բուռ հիշատակ» ակցիայի շրջանակներում Ռուսաստանի է հանձնել հող խորհրդային լրտես Ռիխարդ Զորգեի գերեզմանից, լրագրողներին տեղեկացրել է ՌԴ պաշտպանության փոխնախարար, ՌԴ ԶՈՒ ռազմա-քաղաքական գլխավոր վարչության պետ Անդրեյ Կարտապոլովը:

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հողի նմուշներ է ստացել նաև խորհրդային մարտիկների՝ Ադրբեջանում, Իսպանիայում, Չինաստանում, Լիտվայում, Նորվեգիայում, Լեհաստանում, Սերբիայում, Սլովենիայում, Տաջիկստանում, Շվեդիայում և Ֆինլանդիայում գտնվող եղբայրական գերեզմաններից:

Հետագայում հողով փոքրիկ պարկերը կտեղադրվեն հրետանային արկերի արույրե պարկուճների մեջ և կդրվեն Մերձմոսկվայում ՌԴ ԶՈՒ գլխավոր տաճարի տարածքում:

Զորգեն խորհրդային հետախուզության ռեզիդենտի կարգավիճակում Ճապոնիայում գործել է 1933-1941 թթ.: 1941 թ. աշնանը նա ձերբակալվել է ճապոնական հակահետախուզության կողմից, այնուհետև մեղավոր է ճանաչվել լրտեսության մեջ և մահապատժի է ենթարկվել 1944 թ. նոյեմբերին:

Փոխանցում է Interfax-ը: