26.12.2019 16:44

Անօթևան քրիստոնյաները Ծննդայն տոնը նշել են մզկիթում

Անօթևան քրիստոնյաները Ծննդայն տոնը նշել են մզկիթում

Լիսաբոնի միայնակ քրիստոնյաներին հրավիրել են Ծննդյան տոնը նշելու անսովոր վայրում. մուսուլմանական համայնքը  մզկիթում տոնական ընթրիք է կազմակերպել անօթևանների համար:

«Մեր մեջ կան մարդիկ, որոնց տանը ոչ ոք չի սպասում, նրանք եկել են մեզ հետ անցկացնելու երեկոն էկումենիկ գաղափարների ոգով, բարեկամական մթնոլորտում»,- ասել է մուսուլմանական համայնքի անդամներից մեկը:

«Այստեղ այնքան ջերմ մթնոլորտ է: Ես վաղուց ինձ այսքան լավ չէի զգացել իմ սեփական տանը: Առատ սեղան, բարի խոսքեր, տաք կերակուր՝ հաճելի է»,- խոստովանել է հյուրերից մեկը:

«Սրահում 80-ից 90 հոգի կա: Բայց տոնը միայն սկսվում է այս պատերի ներսում: Հետո մենք  գնալու ենք փողոց ու կերակուր ենք բաժանելու նրանց, ովքեր չեն կարողացել իրենք հասնել մեզ մոտ»,- ասել է կամավորական աշխատակիցը:

Պաշտոնական վիճակագրության համաձայն՝ Լիսաբոնի պատմական կենտրոնում գրեթե 2,5 հազար անօթևան է ապրում:

Փոխանցում է euronews-ը: