27.12.2019 09:00

Գրիզման.«Բարսելոնա» տեղափոխվել եմ այս ակումբի փիլիսոփայության պատճառով

Գրիզման.«Բարսելոնա» տեղափոխվել եմ այս ակումբի փիլիսոփայության պատճառով

Կատալոնական «Բարսելոնայի» և Ֆրանսիայի ազգային հավաքականի հարձակվող Անտուան Գրիզմանը հայտարարել է, որ «Բարսելոնա» տեղափոխվել է ոչ թե գավաթներ նվաճելու, այլ որպես ֆուտբոլիստ կատարելագործվելու համար:

«Ես չեմ տեղափոխվել «Բարսելոնա», որպեսզի դառնամ Չեմպիոնների լիգայի գավաթակիր կամ Իսպանիայի չեմպիոն: «Ատլետիկոյում» ես ևս կարող էի գավաթներ նվաճել:

«Բարսելոնա» տեղափոխվել եմ այս ակումբի փիլիսոփայության պատճառով: Ես ցանկանում էի կատարելագործվել որպես ֆուտբոլիստ և վստահ եմ, որ «Բարսելոնան» ամենաճիշտ տարբերակն էր դրա համար:

Կշարունակեմ ուժերիս առավելագույն չափով օգտակար լինել թիմին և հուսով եմ՝ մեզ կհաջողվի այս մրցաշրջանում նվաճել բոլոր հնարավոր գավաթները»,- Գրիզմանի խոսքը մեջբերում է Sport.es-ը:

Հիշեցնենք, որ 28-ամյա Գրիզմանը «Բարսելոնա» է տեղափոխվել 2019 թվականի ամռանը: Ընթացիկ մրցաշրջանում ֆրանսիացի հարձակվողը «Բարսելոնայի» կազմում անցկացրած 23 խաղում դարձել է 8 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ: