27.12.2019 13:24

Հրայր Թովմասյանին մեղադրանք է առաջադրվել. Արմենպրես

Հրայր Թովմասյանին մեղադրանք է առաջադրվել. Արմենպրես

Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանին մեղադրանք է առաջադրվել՝ Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով:

«Արմենպրես»-ի հետ զրույցում լուրը հաստատել է ՀՔԾ մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը:

«Մեղադրանք է առաջադրվել ՔՕ 308-րդ հոդվածի 2-րդ մասով, այն է՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն առաջացրել է ծանր հետևանքներ»,- նշել է Օհանջանյանը:

Թովմասյանի նկատմամբ կիրառվել է ստորագրություն չբացակայելու մասին խափանման միջոցը: Այս մասին հայտարարել է ինքը՝ Թովմասյանը, որը քննիչի հետ հանդիպումից ու իր նկատմամբ մեղադրանք առաջադրելուց անմիջապես հետո ՍԴ բակում զրուցել է լրագրողների հետ՝ տեղեկացնելով, որ հրաժարվել է որևէ ցուցմունք տալուց:

Հիշեցնենք, որ այսօր ավելի վաղ ՀՔԾ քննիչները ՍԴ շենքում հարցաքննում էին Թովմասյանին:

Նույն հոդվածով մեղադրանք է առաջադրվել նաև Արդարադատության նախարարության աշխատակազմի օրինականության վերահսկողության տեսչության նախկին պետ Նորայր Փանոսյանին, որը Թովմասյանի սանիկն է: