27.12.2019 11:26

Լիբիայի կառավարությունը ռազմական օգնություն է խնդրել Թուրքիայից

Լիբիայի կառավարությունը ռազմական օգնություն է խնդրել Թուրքիայից

Տրիպոլիում ազգային համաձայնության կառավարությունը ռազմական օգնություն է խնդրել Անկարայից:

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը սպասում է խորհրդարանի թույլտվությանը՝ զորքեր ուղարկելու համար Լիբիա:

Անկարան ռազմական գործողության է նախապատրաստվում Լիբիայում՝ չնայած Մոսկվայի երկխոսության կոչերին:

Ազգային համաձայնության կառավարությունը պաշտոնապես Թուրքիային է ուղարկել համապատասխան դիմումը, իսկ Ռեջեփ Թայիփ Էրդողանը խոստացել է հնարավորինս արագ ստանալ խորհրդարանի համաձայնությունը՝ արտասահմանում զինված ուժերը գործի դնելու վերաբերյալ:

Լիբիայում շարունակվում է պատերազմը Ազգային համաձայնության կառավարության և Խալիֆա Հաֆթարի Լիբիական ազգային բանակի ուժերի միջև: Վերջինիս աջակցելու վերաբերյալ հայտարարություն է արել Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ-աս-Սիսին:

Ռուսաստանը կոչ է անում անել հնարավոր ամեն ինչ՝ հակամարտության կողմերի միջև երկխոսություն սկսելու համար:

Փոխանցում է euronews-ը: