27.12.2019 12:28

Պակիստանի նախկին նախագահ Մուշարաֆը բողոքարկում է մահվան դատավճիռը

Պակիստանի նախկին նախագահ Մուշարաֆը բողոքարկում է մահվան դատավճիռը

Պակիստանի նախկին նախագահ Փերվեզ Մուշարաֆը Լահորի Բարձր դատարանում բողոքարկում է պետական դավաճանության վերաբերյալ գործով կայացված դատավճիռը: Այդ մասին հաղորդել է Dawn  թերթը:

«Հատուկ դատարանն արագ և շուտափույթ կերպով ավարտեց պետական դավաճանության վերաբերյալ նախկին նախագահի գործը, մինչդեռ այն հեռու էր սպառիչ լինելուց,- ասվում է հանրագրում, որ պատրաստել է Մուշարաֆի փաստաբանը:- Որոշումը մի շարք վիճելի հարցեր և հակասական հայտարարություններ է պարունակում: Հատուկ դատարանը մահապատժի դատավճիռ արձակեց՝ առանց մեղադրյալներին հարցաքննելու, ինչը նախատեսված է քրեակատարողական օրենսգրքի 342 բաժնում: Քրեական գործը չի կարող պարզապես ավարտվել՝ առանց այդ պարտադիր իրավաբանական պահանջի»:

Դեկտեմբերի 17-ին հայտնի դարձավ, որ Պակիստանի Հատուկ դատարանը այժմ ԱՄԷ-ում գտնվող Մուշարաֆին դատապարտել է մահապատժի՝ պետական դավաճանության վերաբերյալ գործով: Նախագահի պաշտոնը 2001-2008 թթ. զբաղեցրած 76-ամյա քաղաքական գործչի նկատմամբ մեղադրանքը կապված է 2007 թ. նրա կողմից սահմանադրության գործունեությունը կասեցնելու և երկրում արտակարգ դրություն հայտարարելու գործողությունների հետ:

Փոխանցում է tass.ru-ն: