27.12.2019 13:01

Ղազախստանում օդ բարձրանալու պահին ինքնաթիռը կործանվել է

Ղազախստանում օդ բարձրանալու պահին ինքնաթիռը կործանվել է

Ղազախստանում աղետի է ենթարկվել Bek Air ավիաընկերության ուղևորատար օդանավը: Զոհերի հստակ թիվը դեռ հայտնի չէ: Ինչպես հաղորդել է Ալմաթիի օդանավակայանը, որտեղից ինքնաթիռն օդ է բարձրացել, 60 մարդ ողջ է մնացել:

Օդանավում եղել են 95 ուղևոր և անձնակազմի հինգ անդամները: Բժիշկներն այս պահի դրությամբ հաստատել են, որ հիվանդանոցում մահացել է 15 հոգի:

Ղազախստանի իշխանությունների տեղեկատվության համաձայն՝ վթարը տեղի է ունեցել օդանավակայանից օդ բարձրանալիս. Fokker օդանավը, որ չվերթ էր իրականացնում դեպի երկրի մայրաքաղաք Նուր-Սուլթան, կորցրել է բարձրությունը, հարվածել բետոնե պարսպին, բախվել երկհարկանի մի կառույցի, ապա ցած ընկել բնակելի շենքերի շրջանում:

Հաղորդվում է, որ ինքնաթիռում հրդեհ չի բռնկվել, սակայն Reuters գործակալության թղթակիցը օդանավակայանից հաղորդել է, որ վթարի վայրն ամբողջովին ծխի մեջ է:

Փոխանցում է BBC-ն: