27.12.2019 14:06

Բլումբերգը հրաժարվել է նախընտրական քարոզարշավի համար հովանավորների փողից

Բլումբերգը հրաժարվել է նախընտրական քարոզարշավի համար հովանավորների փողից

Նյու Յորքի նախկին քաղաքապետ Մայքլ Բլումբերգը ԱՄՆ նախագահի պաշտոնում որպես  Դեմոկրատական կուսակցության թեկնածու հանդես գալու պայքարի ընթացքում մտադիր է ստանալու ազդեցիկ հովանավորների աջակցությունը, սակայն հրաժարվում է  նրանցից նվիրատվություններ ընդունել:

Այդ մասին հաղորդել է CNBC հեռուստատեսությունը՝ հղում անելով սեփական աղբյուրներին:

Աղբյուրների տեղեկություններով՝ Բլումբերգը  դեկտեմբերի 19-ին 90 գործարարների, այդ թվում՝ նյույորքյան մասնավոր ընկերությունների ղեկավարների հետ փակ հանդիպման ընթացքում, շարադրել է իր ծրագիրը: Հանդիպման մասնակիցներից ոմանք Դեմոկրատական կուսակցության այլ թեկնածուների են պաշտպանում:

Հրապարակման համաձայն՝ միլիարդատեր Բլումբերգը գործարարներին հավաստիացրել է, որ իր նախընտրական քարոզարշավը մտադիր է ֆինանսավորել անձամբ: Սակայն նա ցանկանում է, որ խոշոր բիզնեսի ներկայացուցիչներն իրեն աջակցեն գործարար հանրության մեջ իրենց ունեցած ազդեցությամբ ու հեղինակությամբ:

Փոխանցում է tass.ru-ն: