27.12.2019 14:26

Իրաքի նախագահն ուզում է հեռանալ

Իրաքի նախագահն ուզում է հեռանալ

Իրաքի նախագահ Բարհամ Սալեհը խորհրդարանին նախազգուշացրել է, որ պատրաստ է հրաժարական տալ՝ նոր վարչապետի թեկնածության շուրջ կուսակցությունների՝ համաձայնություն ձեռք բերելու անկարողության պատճառով:

Սալեհն ինքը դեմ է հանդես եկել այդ պաշտոնում իրանամետ խորհրդարանական դաշինքի թեկնածու Ասաադ ալ-Իդանիի նշանակմանը: Նախագահը շեշտել է, որ սահմանադրությունն իրեն արգելում է մերժել վարչապետի պաշտոնի թեկնածուներին, և ինքը չի ցանկանում ավելի խորացնել քաղաքական ճգնաժամը երկրում:

Հոկտեմբերից Իրաքում չեն դադարում զանգվածային ցույցերը՝ ներկա իշխանություններին անվստահության կարգախոսներով: Զանգվածային ցույցերի գլխավոր օջախներն են Բաղդադը և Բասրա հարավային նահանգը, որտեղ ալ-Իդանին զբաղեցնում է նահանգապետի պաշտոնը: Սկզբում ցուցարարները իշխանություններից պահանջում էին ուշադրություն դարձնել կոռուպցիային, գործազրկությանը և սոցիալական խնդիրներին, հետո ավելի ընդլայնեցին պահանջները՝ ընդհուպ մինչև նոր սահմանադրության և նոր ընտրական օրենքի ընդունում:

Փոխանցում է euronews-ը: