27.12.2019 15:25

Ճապոնիայի պատվավոր կայսրը գահից հրաժարվելուց հետո առաջին անգամ կներկայանա հանրությանը

Ճապոնիայի պատվավոր կայսրը գահից հրաժարվելուց հետո առաջին անգամ կներկայանա հանրությանը

Ճապոնիայի պատվավոր կայսր Ակիհիտոն տիկնոջ՝ Միտիկոյի հետ միասին, գահից հրաժարվելուց հետո առաջին անգամ պաշտոնապես դուրս կգա հանրության առջև հունվարի 2-ին: Ինչպես ուրբաթ հաղորդել է Kyodo գործակալությունը, նրանք կայսերական ընտանիքի մյուս անդամների հետ միասին կմասնակցեն ամանորյա շնորհավորանքներին:

Ակիհիտոն և Միտկոն պալատի հատուկ պատշգամբ դուրս կգան օրվա առաջին կեսին՝ երեք անգամ ողջունելու Ճապոնիայի բնակիչներին: Իսկ կայսր Նարուհիտոն և կայսրուհի Մասակոն, ընդհանուր առամաբ՝ հինգ անգամ դուրս կգան՝ ողջունելու ճապոնացիներին:

Կայսեր շնորհավորանքը Ճապոնիայի ամանորյա գլխավոր ավանդույթներից է: Ամեն տարի դրա համար պալատի մոտ են հավաքվում հազարավոր մարդիկ: Ավանդույթի համաձայն՝ միապետը և նրա ընտանիքի անդամները իրենց հպատակներին ողջունում են Կայսեր պալատի փակ, անխոցելի ապակեպատ պատշգամբից:
Փոխանցում է tass.ru-ն: