27.12.2019 15:54

Թրամփն ընդդեմ Փելոսիի

Թրամփն ընդդեմ Փելոսիի

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը քննադատական տարափ է թափել կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի վրա՝ նրան կոչ անելով ուշադրությունը կենտրոնացնել ամերիկյան ստորին օրենսդիր մարմնում իր ներկայացրած՝ Կալիֆոռնիա նահանգում անօթևանների թվի աճի վրա:

«Կալիֆոռնիան երկրում մեծ առավելությամբ առաջին տեղն է զբաղեցնում ինչպես  անօթևանների թվով, այնպես էլ այդ թվի աճի տեմպերով: Արժե, որ խելագար Նենսին կենտրոնանա դրա վրա իր բարձիթողի նահանգում, ինչպես նաև օգնի նահանգի իր անիրազեկ նահանգապետին (Գևին Նյուսոմին)՝ անօթևանների մեծ խնդիրը լուծելու հարցում»,- Twitter-ում գրել է ԱՄՆ նախագահը:

Ներկայացուցիչների պալատի կողմից իմպիչմենտի գործընթացն սկսելուց հետո Թրամփը հաճախ է հանդես գալիս Նենսի Փելոսիի գործունեության և անգործության քննադատությամբ:

Փոխանցում է tass.ru-ն: