27.12.2019 16:17

Վախճանվել է Գալինա Վոլչեկը

Վախճանվել է Գալինա Վոլչեկը

Մոսկվայի հիվանդանոցում 86 տարեկան հասակում վախճանվել է ԽՍՀՄ ժողովրդական արտիստուհի, «Սովրեմեննիկ» թատրոնի գլխավոր ռեժիսոր Գալինա Վոլչեկը:

Վոլչեկի ստեղծագործական ողջ կյանքն անցել է «Սովրեմեննիկում», որը նա 1956 թ. հիմնադրել է Օլեգ Եֆրեմովի, Լիլյա Տոլմաչովայի, Եվգենի Եվստիգնեևի, Իգոր Կվաշայի և Օլեգ Տաբակովի հետ միասին: Նրանք МХАТ-ին կից Նեմիրովիչ-Դանչենկոյի անվան դպրոց-ստուդիայի շրջանավարտներ էին:

Գալինա Վոլչեկը թատրոնի գլխավոր ռեժիսորն է եղել 1972 թվականից, 1989 թվականից՝ գեղարվեստական ղեկավարը: Նա ավելի քան 30 ներկայացում է բեմադրել:

Փոխանցում է BBC-ն: