28.12.2019 16:27

Հայ Ազգային Կոնգրեսը ցավակցում է

Հայ Ազգային Կոնգրեսը ցավակցում է

Հայ Ազգային Կոնգրեսը խոր վշտով տեղեկացավ իր երկարամյա անխոնջ զինակից, Հայոց Համազգային Շարժման և հետագայում Հայ Ազգային Կոնգրեսի հավատավոր անդամ, Չարենցավանի տարածքային կառույցի ղեկավար Հուսիկ Մելտոնյանի մահվան մասին և ցավակցում է նրա հարազատներին ու մտերիմներին:

Հուսիկ Մելտոնյանի հոգեհանգիստը տեղի կունենա 29.12.2019-ին, ժամը 18:00-ից (քաղաք Չարենցավան, Երիտասարդության փողոց 1, Քաղաքային զբոսայգու մոտ՝ Բաղյանի սգո սրահ)։

Հուղարկավորությունը` 30.12.2019-ին, ժամը 13:00-ին։