08.01.2020 10:30

Սադիո Մանեն՝ Աֆրիկայի լավագույն ֆուտբոլիստ

Սադիո Մանեն՝ Աֆրիկայի լավագույն ֆուտբոլիստ

Սենեգալի հավաքականի ու անգլիական «Լիվերպուլի» հարձակվող Սադիո Մանեն ճանաչվել է Աֆրիկայի 2019թ. լավագույն ֆուտբոլիստ, փոխանցում է Աֆրիկայի ֆուտբոլի կոնֆեդերացիայի կայքը:

27-ամյա Մանեն ստացած ձայների թվով առաջ է անցել Եգիպտոսի հավաքականի ու «Լիվերպուլի» հարձակվող Մոհամեդ Սալահից և Ալժիրի հավաքականի ու «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Ռիյադ Մահրեզից:

Աֆրիկայի լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ ճանաչվեց Դորտմունդի «Բորուսիայի» և Մարոկկոյի ազգային հավաքականի պաշտպան Աչրաֆ Հակիմին:

2017 և 2018 թվականներին Աֆրիկայի լավագույն ֆուտբոլիստի կոչմանն արժանացել էր Մոհամեդ Սալահը: