08.01.2020 11:30

Արդա Թուրանը կվերադառնա «Բարսելոնա»

Արդա Թուրանը կվերադառնա «Բարսելոնա»

Թուրքական «Իստանբուլ Բաշեկշեհիրի» կիսապաշտպան Արդա Թուրանը, որի տրանսֆերային իրավունքը պատկանում է Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնային», կվերադառնա Կատալոնիայի մայրաքաղաք:

Թուրանն ու «Իստանբուլ Բաշակշեհիրի» ղեկավարությունը որոշել են չշարունակել համագործակցությունը:

Արդա Թուրանը թուրքական ակումբի կազմում հանդես էր գալիս 2015 թվականից:

32-ամյա կիսապաշտպանի պայմանագիրը «Բարսելոնայի» հետ նախատեսված է մինչև այս տարվա հունիս: