08.01.2020 12:00

Նեյմարը համաձայնվել է նոր պայմանագիր կնքել ՊՍԺ-ի հետ

Նեյմարը համաձայնվել է նոր պայմանագիր կնքել ՊՍԺ-ի հետ

Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի և Բրազիլիայի ազգային հավաքականի հարձակվող Նեյմարը ցանկանում է շարունակել համագործակցությունը ՊՍԺ-ի հետ:

Նեյմարը, որն 2019 թվականի ամռանը ցանկանում էր վերադառնալ իր նախկին ակումբ՝ կատալոնական «Բարսելոնա», մտադիր է նոր պայմանագրի շուրջ կրկին բանակցել ՊՍԺ-ի ղեկավարության հետ:

27-ամյա հարձակվողի պայմանագիրը փարիզյան ակումբի հետ նախատեսված է մինչև 2022 թվականի հունիս:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Բարսելոնան» ցանկանում է ամռանը վերադարձնել Նեյմարին: