08.01.2020 12:28

Գվարդիոլա․ Ես երբեք չեմ գլխավորի «Ռեալը» կամ «Մանչեսթեր Յունայթեդը»

Գվարդիոլա․ Ես երբեք չեմ գլխավորի «Ռեալը» կամ «Մանչեսթեր Յունայթեդը»

Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» կատալոնացի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան հայտարարել է, որ երբեք չի աշխատի Մադրիդի «Ռեալում» կամ «Մանչեսթեր Յունայեդում»։

«Միանշանակ է, որ «Մանչեսթեր Սիթիում» աշխատելուց հետո ես չեմ մարզի «Մանչեսթեր Յունայթեդը»։ Ես նաեւ երբեք չեմ գլխավորի Մադրիդի «Ռեալը»։

Եթե այլ առաջարկներ չունենամ, կմենկեմ Մալդիվներ։ Բայց այնտեղ գոլֆի դաշտեր չկան, երեւի Մալդիվներ չգնամ»,- Գվարդիոլայի խոսքը մեջբերում է Goal.com-ը։

Դեկտեմբերի 7-ին «Մանչեսթեր Սիթին» «Օլդ Տրաֆորդում» կհյուրընկալվի «Մանչեսթեր Յունայթեդին» Անգլիական լիգայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչի առաջին խաղում։ Խաղը կմեկնարկի Երեւանի ժամանակով կեսգիշերին։