08.01.2020 13:00

Օբամեյանգը կոչ է արել չկասկածել իր հավատարմությանը

Օբամեյանգը կոչ է արել չկասկածել իր հավատարմությանը

Հարձակվող Պիեռ-Էմերիկ Օբամեյանգը հասկացրել է, որ իր ապագան կապում է «Արսենալի» հետ:

Այն բանից հետո, երբ Օբամեանգը Գրանիտ Ջակայից ընդունեց «Զինագործների» ավագի թևկապը, սկսեց մամուլում շրջանառվել այն տեղեկությունը, որ նա չի պատրաստվում երկարաձգել պայմանագիրը լոնդոնյան ակումբի հետ:

Իրավիճակը, իրոք, դժվար է թվում, քանի որ 30-ամյա գաբոնցու պայմանագիրը  ավարտվում է հաջորդ մրցաշրջանի ավարտին, բայց Օբամեյանգը կոչ է անում չկասկածել «Արսենալի» հանդեպ իր հավատարմությանը.

-Ես կցանկանայի պատասխանել որոշ լուրերին, որոնք շրջանառվում են լրատվամիջոցներում: Մարդիկ հորինում են ինչ-որ բաներ, մինչդեռ նրանք պետք է կենտրոնանան դաշտում կատարվածի վրա: Նրանք շատ են խոսում, և դա նյարդայնացնում է ինձ:

Ես «Արսենալի» ավագն եմ: Ես սիրում եմ այս ակումբը,  նվիրված եմ նրան և ամեն ինչ անում եմ նրան կրկին ամենաբարձր հորիզոնականներում տեսնելու համար,- ասել է Օբամեյանգը:
Հավելենք, որ «Արսենալի» համար այս մրցաշրջանում անցկացրած 25 խաղում (բոլոր մրցաշարերում) Պիեր-Էմերիկը խփել է 15 գոլ: