08.01.2020 13:33

Ինչո՞ւ Հոլանդը մերժեց ՄՅՈՒ-ին ու ընտրեց Դորտմունդը

Ինչո՞ւ Հոլանդը մերժեց ՄՅՈՒ-ին ու ընտրեց Դորտմունդը

Հարձակվող Էրլինգ Բրեյթ Հոլանդը մեկնաբանել է, թե ինչու է մերժել «Մանչեսթեր Յունայթեդի» առաջարկը, և թե ինչու իր ընտրությունը կանգ առավ Դորտմունդի  «Բորուսիայի» վրա:

Ըստ լուրերի՝ «Կարմիր սատանաների» գլխավոր մարզիչ Օլե Գունար Սուլշերի համար հունվարին Հոլանդը համար մեկ նպատակն  էր, սակայն 19-ամյա նորվեգացին տխրեցրեց «Մոլդեի» իր նախկին մարզչին:

Այս մրցաշրջանում «Ռեդ Բուլի» համար 22 խաղում 28 գոլի հեղինակ դարձած Հոլանդը որոշեց, որ իր խաղային  ոճը պարզապես ավելի հարմար է «Բորուսիային».

- Այս ակումբը պարզ ասաց. «Դու մեզ  պետք ես առաջին գծում: Մեզ դուր է գալիս քո խաղաոճը, և ուզում ենք, որ դու այստեղ լինես»:

Ինձ դուր եկավ նրանց խոսելու ձևը, և դա գրավեց ինձ: Ես զգացի, որ Դորտմունդն ու ես լավ ենք իրար հարմարվելու:

Ես բավականին պարզ խաղացող եմ. եթե ընտրություն ունենամ, ես պարզապես ամենակարճ ճանապարհով կընթանամ և գոլ կխփեմ:

Սա ես անում եմ ամենալավը: Ես այն տղան եմ, ով շատ է աշխատում, ով սիրում է գոլեր խփել և սիրում է ֆուտբոլ խաղալ:

Ես նաև ուզում եմ, որ մարդիկ տեսնեն, թե ինչպիսի խաղացող եմ: Չեմ ուզում շատ խոսել, ուզում եմ ցույց տալ, թե ինչի եմ ընդունակ, – BVB.TV- ի եթերում ասել է Հոլանդը: