08.01.2020 11:09

Իրանի ԱԳՆ ղեկավար Ջավադ Զարիֆ. «ԱՄՆ-ում իշխում է ջունգլիների օրենքը»

Իրանի ԱԳՆ ղեկավար Ջավադ Զարիֆ. «ԱՄՆ-ում իշխում է ջունգլիների օրենքը»

Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը հաստատել է այն լուրը, որ ԱՄՆ-ը իրեն մուտքի վիզա չի տվել, և հայտարարել է, թե Թեհրանը մտադիր է օրենքի շրջանակներում պատասխան տալ գեներալ Քասեմ Սուլեյմանիի սպանությանը:

Ավելի վաղ Զարիֆին վիզա չտրամադրելու մասին հաղորդել են ԶԼՄ-ները: Զարիֆը մտադիր էր մեկնել Նյու Յորք՝ հունվարի 9-ին ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի նիստին մասնակցելու համար:

Արտաքին գործերի նախարարի խոսքով՝ ԱՄՆ պետքարտուղար Մայքլ Փոնփեոն վիզա չտրամադրելը բացատրել է նրանով, որ իշխանությունները, իբր, չեն հասցրել քննարկել նրա դիմումը, որն ուղարկվել է դեկտեմբերին:

«ԱՄՆ-ը պարծենում է, որ ինքն օրենքի երկիր է, այլ ոչ թե օրինազանց մարդկանց: Սակայն հիմա այնտեղ գործում է ջունգլիների օրենքը»,- հայտարարել է Զարիֆը:

Փոխանցում է BBC-ն: