09.01.2020 09:00

Այսօր լրանում է Հայաստանի Հանրապետության հիմնադիր նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի ծննդյան 75-ամյակը

Այսօր լրանում է Հայաստանի Հանրապետության հիմնադիր նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի ծննդյան 75-ամյակը

Այսօր լրանում է Հայաստանի Հանրապետության հիմնադիր նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի ծննդյան 75-ամյակը

iLur-ի խմբագրության անունից շնորհավորելով հոբելյարին` ընթերցողին ենք ներկայացնում այդ առթիվ Եվրոպայի լիբերալների և դեմոկրատների կուսակցության նախագահ Գրահամ Ուոթսոնի գրած խոսքը:


                     ԳՆԱՀԱՏԱՆՔԻ ՏՈՒՐՔ ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ


Լեւոն Տեր-Պետրոսյանը Հայաստանում ներդրեց քաղաքական գործիչների մոտ հազվադեպ պատահող որակներ։ Բարդագույն իրավիճակներում կողմնորոշվելու կարողությունը նրան հնարավորություն տվեց ապահովելու երկրի առաջընթացը վերջինիս պատմության ամենադժվար եւ ճգնաժամային պահին։ Նրա դատողականությունն ու մարդկային զգայականությունն էին, որ հանդիսացան Նոր հանրապետության կառուցման հիմնասյուները։ Լեւոնը քաղաքական լեզվի համար արեց այն, ինչ Մեսրոպ Մաշտոցն արել էր խոսակցական հայերենի պարագայում։

Լեւոն Տեր-Պետրոսյանի առաջնակարգ դերը Ղարաբաղյան շարժման մեջ եւ 1991-ի հոկտեմբերին նրա հաղթական ընտրությունը Նախագահի պաշտոնում, մեկնարկը դարձան երկրի զարգացման առաջին տասնամյակի։ Թեեւ կաշկանդված պատերազմով եւ դժվարին կացության մեջ հայտնված տնտեսական ճգնաժամի պատճառով, նրա վարչակազմը երկիրն առաջնորդեց դեպի բարեհաջող ընդգրկում ազատ պետությունների ընտանիքում։ Թե՛ որպես պատերազմի հերոս, թե՛ որպես ժողովրդավարության ճարտարապետ, Տեր-Պետրոսյանը ետխորհրդային Հայաստանի համար եղավ այն, ինչ Հայկը երկրի հիմնադրի դերում։

Թեեւ շատերը կնախընտրեին իրենց հանգիստը վայելել կուլիսների հետեւում, Հայ Ազգային Կոնգրեսի հիմնադրմամբ քաղաքականություն վերադառնալու նրա խիզախ որոշումը, թեկուզ հաջողության հասնելու անհստակ հեռանկարով, ահազանգ դարձավ նրանց համար, ովքեր շեղվել էին ժողովրդավարության ճանապարհից։ Ու թեեւ նրա Շարժումը չվայելեց իր վաստակած հաջողությունը, սակայն այն, անկասկած, փոխեց ներկա դարի առաջին տասնամյակի քաղաքական հունը։

Լեւոն Տեր-Պետրոսյանին ես հանդիպել եմ միայն երկու անգամ, բայց հրաշալի հիշում եմ նրա տպավորիչ ներկայությունը՝ թե՛ ֆիզիկական, թե՛ մտավոր առումներով։ Յոթ լեզուների տիրապետումը նշանակալի վկայությունն է նրա մտահորիզոնի լայնության։ Շեքսպիրի եւ Մոլիերի լեզուներով Շառլ Ազնավուրի կազմած բառախաղի հետեւողությամբ՝ Լեւոն Տեր-Պետրոսյանն «ինձ համար բացառիկ է (formidable)»։ Մտահոգված կառավարման բարելավմամբ՝ նա, իր իսկ արտահայտությամբ, փնտրում էր ոչ թե խոսքեր ու ճառեր, այլ գործողություններ։ Միջազգային լիբերալ քաղաքականության մեջ նա հիշվելու է որպես ազատական արժեքների համար պայքարի քաջարի մարտիկ։ Իսկ իր հայրենակիցների համար, կասկած չունեմ, նա մնում է որպես Լիբերալ ներշնչանքի աղբյուր:

Գրահամ Ուոթսոն
Եւրախորհրդարանի «Լիբերալների եւ դեմոկրատների դաշինք հանուն Եւրոպայի  (ALDE)» խմբակցության ղեկավար (2002–2009 թթ.), «Լիբերալների եւ դեմոկրատների դաշինք հանուն Եւրոպայի  (ALDE)» կուսակցության նախագահ (2011–2015 թթ.)։


                                                                                                     ***


                                                                A TRIBUTE TO LEVON TER-PETROSSIAN

LTP brought to Armenia qualities rare in politicians: his intellectual grasp of complex situations enabled him to steer the country forward at a difficult and crucial moment in its history; his understanding and human empathy were building blocks for the new republic. Levon did for the language of politics what Mesrop Mashtot did for Armenia’s spoken language: he analysed and interpreted it in a form to be handed down to future generations.

Levon Ter Petrosyan’s leadership of the Karabakh Movement and his victorious election as President in October 1991 set the stage for a decade of development. Though dogged by war and hampered by economic crisis, his government drove the country forward to successful integration in the community of free nations. Both a war hero and an architect of democracy, LTP is to post-Soviet Armenia what Hayk was to the country’s founders.

While many would have remained quietly behind the scenes, his courageous decision to re-enter politics by founding the ANC – with no clear route to success – was an admonition of those who strayed from the path of democracy. Though his movement did not enjoy the success it deserved, it undoubtedly changed the course of politics in the first decade of this century.

I met Levon Ter Petrossian only twice, but I well recall a towering presence, both physically and intellectually. His fluency in seven languages was remarkable testimony to the breadth of his culture. In Charles Aznavour’s word-play on the languages of Shakespeare and Molière, LTP was ‘for me, formidable’. Impatient for better governance he sought, in his own words in 2013, not words nor speeches but action, a plan of action. He will be remembered in international Liberal politics as a redoubtable campaigner for Liberal values; and I have no doubt that to his fellow Armenians he remains a source of Liberal inspiration.

Sir GRAHAM WATSON
Leader, ALDE Group, European Parliament 2002-09,
President, ALDE Party, 2011-15, London, 22 Nov 2019.