08.01.2020 15:36

Իրաքում ԱՄՆ-ի բազաները հրթիռակոծվել են Իրանի կողմից

Իրաքում ԱՄՆ-ի բազաները հրթիռակոծվել են Իրանի կողմից

Իրաքի երկու ռազնաբազաներ, որտեղ տեղակայված են ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների ուժերը, հրթիռակոծվել են Իրանի կողմից: Թեհրանը հայտարարել է, որ դա վրեժ է գեներալ Սուլեյմանիի մահվան համար:

Պենտագոնի գլխավոր ներկայացուցիչ, ԱՄՆ պաշտպանության նախարարի՝ հասարակության հետ կապերի գծով  օգնական Ջոնաթան Հոֆմանը հայտարարել է, որ Ալ-Ասադում և Էրբիլում ամերիկյան ռազմաբազաների ուղղությամբ արձակվել է տասնյակից ավելի բալիստիկ հրթիռ:

«Ակնհայտ է, որ այդ հրթիռներն արձակվել են Իրանի տարածքից և ուղղված էին առնվազն իրաքյան երկու ռազմաբազաների վրա, որտեղ տեղակայված է ԱՄՆ-ի զինվորական և կոալիցիոն անձնակազմը»,- ասել է Հոֆմանը:

Իրանական մամուլը գրել է, որ ամերիկյան բազաների ուղղությամբ արձակվել է ավելի քան 30 հրթիռ: Առայժմ հայտնի չէ՝ զոհեր կա՞ն, թե՞ ոչ:

Փոխանցում է BBC-ն: