08.01.2020 15:47

Լեհաստանի նախագահը սպառնում է բոյկոտել Օսվենցիմի ազատագրման 75-ամյակը

Լեհաստանի նախագահը սպառնում է բոյկոտել Օսվենցիմի ազատագրման 75-ամյակը

Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան սպառնացել է, որ չի մեկնի հունվարի վերջին կայանալիք՝ Օսվենցիմի ազատագրման 75-ամյակին նվիրված միջոցառմանը, եթե իրեն թույլ չտան ելույթ ունենալ Վլադիմիր Պուտինի ելույթից առաջ կամ հետո:

Երկրի արտաքին գործերի փոխնախարար Պավել Յաբլոնսկին երեքշաբթի հայտարարել է , որ «անթույլատրելի է» թույլ չտալ Դուդային, որ նա պատասխանի Ռուսաստանի նախագահի մեկնաբանություններին, որոնցում նա Լեհաստանին է վերագրել Երկրորդ համաշխարհային պատերազմի սկսվելու մեղքի մի մասը:

Ավելի վաղ Պուտինը հանդես էր եկել Եվրախորհրդարանի ընդունած բանաձևի դեմ, որում ասվում էր, թե Խորհրդային Միությունն է պատասխանատվություն կրում Գերմանիայի դեմ Երկրորդ համաշխարհային պատերազմի համար, և այն անվանել էր «բացարձակ անհեթեթություն»: Նրա խոսքով՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի համար հիմք է հանդիսացել Արևմուտքի դավադրությունը Հիտլերի հետ: Հղում անելով արխիվային փաստաթղթերին՝ նա հայտարարել էր, որ Բեռլինում Լեհաստանի դեսպանը ողջունել էր Եվրոպան հրեաներից  ազատելու՝ Հիտլելի ծրագրերը, և նրան անվանել էր «տականք» ու «հրեատյաց խոզ»:

Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում Լեհաստանում սպանվել է վեց միլիոն հրեա, նրանցից երեք միլիոնը՝ այդ երկրի քաղաքացիներ: Նացիստների զոհ են դարձել նաև 2,5 մլն էթնիկ լեհեր:

Փոխանցում է euronews-ը: