08.01.2020 16:32

Կադիրովի ներկայացուցչի տեղակալի որդին Վոլգոգրադում 200 հազար ռուբլի է շաղ տվել

Կադիրովի ներկայացուցչի տեղակալի որդին Վոլգոգրադում 200 հազար ռուբլի է շաղ տվել

Չեչեն բլոգեր Alfredo Auditore-ն (ըստ լրատվամիջոցների՝ իսկական անունը՝ Մուհամեդ Նոսաև) հավաքված ամբոխի վրա 200 հազար ռուբլի է շաղ տվել Վոլգոգրադի առևտրի կենտրոններից մեկի մոտ:

Չեչնիայի ղեկավարությունը պարզել է, որ Աուդիտորեն Վոլգոգրադում Ռամզան Կադիրովի ներկայացուցչի տեղակալի որդին է:

Միջադեպը տեղի է ունեցել հունվարի 6-ին: Alfredo Auditore-ն, որ Инстаграм-ում 3,9 մլն բաժանորդ ունի, նախապես հայտարարված ակցիայի ժամանակ եկել է Վոլգոգրադի առևտրի կենտրոններից մեկի մոտ, որտեղ հավաքված են եղել նրա բաժանորդները: Լրատվամիջոցների տվյալներով՝ հավաքվել է մի քանի հարյուր մարդ, հիմնականում՝ դեռահասներ: Երբ թղթադրամները օդ են նետվել, ներքևում հշմշտոց է սկսվել: Բլոգերին դա դուր չի եկել, և նա դիմել է հավաքվածներին. «Էլ փող չեմ հանի: Ինչո՞ւ եք հրմշտում, մանավանդ՝ աղջիկներին: Դուք ինքներդ էլ կարող եք էդքան փող աշխատել և դրանք շաղ տալ փողոցում: Երբ ես մեկուկես տարի առաջ Վոլգոգրադում էի, մամայիդսխնդրում է, որ ինձ 50 ռուբլի տա՝ սենդվիչ առնեմ… Իսկ հիմա ասեք, որ սիրում եք ինձ»:

Բլոգերի հայրը ոչ մի վատ բան չի տեսնում որդու արարքի մեջ: «Իսկ ի՞նչ վատ բան է արել որ… Տեսեք, ինչ-որ մեկին վիրավորե՞լ է: Ստորացրե՞լ է: Իսկ էդ կոպեկները, գրողը տանի՝ 200 հազար ռուբլի… Ի՞նչ վատ բան կա, ես չեմ հասկանում»:

Ուրիշները «վատ բան» տեսել են: Կոռուպցիայի դեմ պայքարի հիմնադրամի աշխատակից Գեորգի Ալբուրովը գրել է. «Հրաշալի պատմություն է: Դրանից իմանում ենք, որ՝ 1. Չեչնիան Վոլգոգրադի մարզում ներկայացուչություն ունի, 2՝ այդ ներկայացուցչության ղեկավարը մի ամբողջ տեղակալ ունի, և 3՝ և նույնիսկ այդ տեղակալի որդու համար 200 հազարը պաշտոնապես կոպեկներ են»:

Փոխանցում է BBC-ն: