08.01.2020 16:58

ԻՀՊԿ. Իրաքում ԱՄՆ-ի ռազմաբազաների վրա Իրանի հարձակման արդյունքում զոհվել է 80 մարդ

ԻՀՊԿ. Իրաքում ԱՄՆ-ի ռազմաբազաների վրա Իրանի հարձակման արդյունքում զոհվել է 80 մարդ

Իրաքում ամերիկյան ռազմաբազաների վրա Իրանի հարձակման արդյունքում զոհվել է 80 մարդ: Այդ մասին հաղորդել է Tasnim գործակալությունը՝ հղում անելով Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսում (իրանական ԶՈՒ էլիտար զորամասեր) իր աղբյուրին:

Բացի այդ, նշվում է, որ հրթիռային հարվածի արդյունքում ԱՄՆ ռազմաբազաներում ավերվել է 104 ենթակառույց:

Ավելի վաղ CNN հեռուստատեսությունը, հղում անելով իր աղբյուրներին, տեղեկացրել էր, որ Իրանի կողմից արձակված հրթիռներն ընկել են Իրաքում Այն-էլ-Ասադ ավիաբազայի այն հատվածում, որտեղ ամերիկացի զինծառայողներ չեն եղել:

Իրանի շուրջ իրավիճակը կտրուկ սրվել է այն բանից հետո, երբ հունվարի 3-ին ԱՄՆ-ը հարված էր հասցրել Բաղդադի օդանավակայանի հատվածում, ինչի արդյունքում զոհվել էր ԻՀՊԿ «Ալ-Քուդս» հատուկ ստորաբաժանման հրամանատար Քասեմ Սուլեյմանին:

Փոխանցում է tass.ru-ն: