09.01.2020 09:21

Պեպե Ռեյնան կվերադառնա Անգլիայի առաջնություն

Պեպե Ռեյնան կվերադառնա Անգլիայի առաջնություն

Իտալական «Միլանի» դարպասապահ Պեպե Ռեյնան կվերադառնա Անգլիայի առաջնություն։ «Աստոն Վիլան» կես տարվա պայմանագիր կկնքի իսպանացի խաղացողի հետ, հաղորդում է AS –ը։

Կողմերն արդեն հասել են համաձայնության։ Եթե «Աստոն Վիլան» պահպանի տեղը Պրեմյեր լիգայում, պայմանագիրն ամռանը կերկարաձգվի մեկ տարով։

Իտալիայի ընթացիկ առաջնությունում Ռեյնան մասնակցել է մեկ հանդիպման։

37-ամյա դարպասապահը 2005-2014-ին հանդես է եկել «Լիվերպուլում»։