09.01.2020 10:00

Նեյմար. Կցանկանայի Իբրահիմովիչի հետ խաղալ նույն թիմում

Նեյմար. Կցանկանայի Իբրահիմովիչի հետ խաղալ նույն թիմում

Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի և Բրազիլիայի ազգային հավաքականի հարձակվող Նեյմարը հայտարարել է, որ կցանկանար հանդես գալ շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչի կողքին:

«Իբրահիմովիչը յուրահատուկ ֆուտբոլիստ է: Չնայած տարիքին, նա բարձր մակարդակի ֆուտբոլ է ցուցադրում և կարողանում է լինել իսկական առաջատար: Կցանկանայի հանդես գալ նրա հետ նույն թիմում»,- 27-ամյա հարձակվողի խոսքը փոխանցում է Globo Esporte-ն:

Հիշեցնենք, որ Զլատան Իբրահիմովիչն ազատ գործակալի կարգավիճակում ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում տեղափոխվել է իտալական «Միլան» և արդեն 1 հանդիպում է անցկացրել միլանյան ակումբի կազմում: