09.01.2020 12:00

Բրենդան Ռոջերս․ Հունվարին ոչ մի խաղացող չի հեռանա «Լեսթերից»

Բրենդան Ռոջերս․ Հունվարին ոչ մի խաղացող չի հեռանա «Լեսթերից»

«Լեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Բրենդան Ռոջերսը հայտարարել է, որ կիսապաշտպան Ջեյմս Մեդիսոնը ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ չի հեռանա թիմից։

«Ջեյմսը շատ տաղանդավոր, հրաշալի խաղացող է, նա կմնա «Լեսթերում»։ Մեր ֆուտբոլիստների վերաբերյալ խոսակցությունները շատ են, եւ դա հրաշալի է, քանի որ նշանակում է՝ նրանք բարձրակարգ են եւ հաջողակ։

Բայց մենք չունենք որեւէ մեկին վաճառելու մտադրություն։ Հստակ է, որ հունվարին թիմից ոչ ոք չի հեռանա։ Ավելին՝ մենք ցանկանում ենք ուժեղացնել կազմը»,- Ռոջերսի խոսքը մեջբերում է BBC-ն։

Մեդիսոնին ձեռք բերելու ցանկություն ունի «Մանչեսթեր Յունայթեդը»։ Նրա տրանսֆերային գինը գնահատվում է 60 միլիոն եվրո։