09.01.2020 12:36

Զարմանալի Կոպը

Զարմանալի Կոպը

«Լիվերպուլի» գլխավոր մարզչի օգնական Յուրգեն Կլոպի օգնական Պեպեյն Լանդերսը պատմել է անգլիական ակումբում գերմանացի մարզչի հետ աշխատելուց ստացած  տպավորությունների մասին.

-Կլոպը իսկական առաջնորդ է: Նա ոգեշնչում է և անընդհատ մոտիվացնում: Յուրգենը շարունակում է զարմացնել ինձ ամեն օր իր խոսքերով: Նրա ուղեղը չի գործում այնպես, ինչպես այլ մարդկանցը:

Յուրգենը իրադարձությունները դիտարկում է գործողությունների միջոցով: Նրա մեջ եսասիրության նշույլ անգամ չկա, նա իսկապես միշտ փորձում է  ճիշտ լուծումներ գտնել: Երբ խոսում է ֆուտբոլիստների հետ, նա դա անում է ի  սրտե: Դրա համար էլ նրա խոսքերը հասնում են խաղացողների սրտերին: Նա զարմանալի ունակություն ունի իր բոլոր մտքերը խաղացողներին հասցնելու առումով: Սա մեր ժամանակում հեշտ չէ:

Կլոպը ստեղծել է մի մթնոլորտ, որին բոլորը հավատում են: Նա խնդիրներին լուծում է տալիս նույնիսկ դրանց առաջանալուց առաջ և կարող է բոլորին ստիպել հավատալ ընդհանուր գաղափարին: Խաղացողները անչափ հարգում են Յուրգենին, – ասել է Լանդերսը: