09.01.2020 13:00

Եվրոպայի լավագույն 5 լիգաների ամենաթանկ ֆուտբոլիստները

 Եվրոպայի լավագույն 5 լիգաների ամենաթանկ ֆուտբոլիստները

Սպորտային հետազոտությունների միջազգային կենտրոնը (CIES Football Observatory) հրապարակել է Եվրոպայի լավագույն 5 լիգաների ամենաթանկ ֆուտբոլիստների վարկանիշը: Ցուցակը տեղադրված է կազմակերպության պաշտոնական կայքում: 

Ամենաթանկ ֆուտբոլիստը «Պարի Սեն-Ժերմենի» հարձակվող Կիլիան Մբապեն է. նրա արժեքը 265.2 միլիոն եվրո է: Երկրորդը՝ «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Ռահիմ Ստեռլինգն է (223.7 միլիոն եվրո), իսկ երրորդ տեղը բաժին է հասել «Լիվերպուլի» հարձակվող Մոհամեդ Սալահին (175.1 միլիոն եվրո):

«Ոսկե գնդակի» ներկայիս սեփականատեր Լիոնել Մեսսին, որը հանդես է գալիս «Բարսելոնայի» կազմում, ութերորդ հորիզոնականում է 125.5 միլիոն եվրոյով: Թուրինյան «Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն (80.3 միլիոն եվրո) վարկանիշային աղյուսակի առաջին տասնյակում չէ:

Եվրոպայի լավագույն 5 լիգաների ամենաթանկ խաղացողներն են.

  1. Կիլիան Մբապե (ՊՍԺ) – 265.2 մլն եվրո,
  2. Ռահիմ Ստեռլինգ («Մանչեսթեր Սիթի») – 223.7 մլն եվրո,
  3. Մոհամեդ Սալահ («Լիվերպուլ») – 175.1 մլն եվրո,
  4. Ջեյդոն Սանչո («Բորուսիա», Դորտմունդ) – 168.9 մլն եվրո,
  5. Սադիո Մանե («Լիվերպուլ») – 155.6 մլն եվրո,
  6. Հարի Քեյն («Տոտենհեմ») – 150.5 մլն եվրո,
  7. Մարկուս Ռեշֆորդ («Մանչեսթեր Յունայթեդ») – 134.3 մլն եվրո,
  8. Լիոնել Մեսսի («Բարսելոնա») – 125.5 մլն եվրո,
  9. Անտուան Գրիզման («Բարսելոնա») – 123.6 մլն եվրո,
  10.  Լաուտարո Մարտինես (Ինտեր) – 115.7 մլն եվրո: