09.01.2020 13:47

Իտալիայի հավաքականի նախկին հարձակվողը 3.5 տարվա ազատազրկման է դատապարտվել

Իտալիայի հավաքականի նախկին հարձակվողը 3.5 տարվա ազատազրկման է դատապարտվել

Իտալիայի հավաքականի նախկին հարձակվող Ֆաբրիցիո Միկոլին դատապարտվել է 3.5 տարվա ազատազրկման` շորթման համար: Այս մասին հայտնում է La Gazzetta dello Sport-ը: 

Բողոքարկման դատարանն ուժի մեջ է թողել նախնական որոշումը, որը կայացվել էր 2017 թվականի հոկտեմբերին: 

Հետաքննությանը հաջողվել է ապացուցել, որ Միկոլին 2010 թվականին դիմել է մաֆիայի օգնությանը, որպեսզի վերջիններս օգնեն իրեն վերադարձնել 12 հազար եվրո պարտքը: Գումարի վերադարձման մեթոդները դատարանի կողմից շատ դաժան են ճանաչվել: 

38-ամյա հարձակվողը 2015 թվականի դեկտեմբերին է ավարտել կարիերան: Նա հանդես է եկել «Ֆիորենտինայում», «Տերնանայում», «Պերուջայում», «Բենֆիկայում», «Պալերմոյում» և «Լեչեում»: Նա 248 հանդիպման է մասնակցել, որոնցում դարձել է 111 գոլի և 24 գոլային փոխանցման հեղինակ: Իտալիայի հավաքականի կազմում նա 10 հանդիպման է մասնակցել և դարձել 2 գոլի